Վահե Զիրոյանը հանրությանը ճանաչելի է դարձել հումորային ելույթներով և դերերով, սակայն ոչ բոլորը գիտեն, որ նա նաև երգում է։ Հանդես է գալիս նաև թատրոնում։
Հանդիսատեսը մի քանի անգամ առիթ ունեցել է սիրելի դերասանին տեսնել նաև այդ բնագավառում։ Միանշանակ կարելի է պնդել, որ Զիրոյանը սիրված է շատերի կողմից։ Նա համացանցային հարթակում հանրայնացրել է ընտանեկան լուսանկար։
Դերասանի ընտանիքն է հայրը, մայրը և եղբայրը։ Դերասանի եղբայրը այժմ զինվոր է։ Օրերս դերասանը հանրայնացրել էր եղբոր զինվորական հագուստով լուսանկարը և իր անսահման հպարտությունը հայտնել։
Ընտանեկան լուսանկարում Զիրոյանը բավական երջանիկ տեսք ունի։
Այն մակագրել է․ «ԻՄՈՆՔ»։ Սրտից բխած ընդամենը մեկ բառ, բայց լեցուն անչափ սիրով ու ջերմությամբ։ Չէ՞ որ հենց ընտանիքն է սիրո և ջերմության աղբյուրը։ Դերասանի ընտանիքում ոչ ոք մասնագիտությամբ դերասան չէ։ Եղբայրը երաժիշտ է։
Վահեն երբեք չի երազել թատրոնում աշխատելու մասին, նա ցանկացել է դառնալ հումորիստ, բայց հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նա հայտնվել է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։