Նելլի Մելիքյանի կյանքում այս շրջանը կարծես փորձություններով լի է։ Դերասանուհին պատմել է, որ նախ վարակվել էր համավարակով, այնուհետև ենթարկվել ավտովթարի, իսկ այժմ էլ Նելլին բարդ վիրահատության է ենթարկվել։
Դերասանուհին նշել է, որ սրտի բաց, ութժամյա վիրահատության է ունեցել, որը բարեհաջող ավարտ է ունեցել։ Բանիմաց մասնագետները կարողացել են ճիշտ գործընթաց կազմակերպել և օգնել դերասանուհուն ոտքի կանգնել։
Նելլին ընդգծել է՝ վիրահատության պատճառը վթարը չէր։ Այժմ նա գտնվում է հետվիրահատական փուլում , հավելել է, որ դուրս գրման հաջորդ օրվանից արդեն նկարահնաման հրապարակում էր։
Խոստովանել է, որ վիրահատության գնալիս վախ է ունեցել․ մտածել է՝ կարող է քնել և այլևս չարթնանալ, սակայն վիրահատության ավարտին, երբ բացել է աչքերը, հասկացել է, որ կապրի։ Հիվանդանոցում դերասանուհու խնամքով զբաղվել է կեսուրը։ Շոյված է եղել անծանոթների մտահոգ նամակներով։
Նելլին կարծում էր, որ այդքան էլ ճանաչված դերասանուհի չէ, քանի որ այդքան էլ շատ նախագծերում չի մասնակցում։