Վազգենը տեսնելով զինվորականին փողոցում՝ բարկանում է, կանգնեցնում է մեքենան, մոտենում, իսկ երբ իմանում է պատճառը պայծառանում է և բաժակ բարձրացնում․․․

Երեկ՝ մարտի հինգին, Վազգեն Սարգսյանի, Սպարապետի ծննդյան օրն էր։ Նա  այսօր կդառնար 64 տարեկան։ Հանրային մի շարք գործիչներ, հանրային քիչ, թե շատ հայտնիություն ունեցող անձիք և հազարավոր օգտատերեր հրապարակումերով հանդես եկան և շնորհավորեցին Սպարապետի երկնային ծնունդը։

Վազգեն Սարգսյանի մասին ուշագրավ պատմությունները շատ են։ Մեծ հայրենասերի մասին մի պատմություն էլ ներկայացնենք այս նյութում։  Պատմությունը պատկանում է Հովիկ Չարքշյանին։ Չարքշյանը նշում է, որ մի անգամ Վազգեն Սարգսյանի հետ Գորիսից վերադառնում էին Երևան և նկատում են, որ մի

զինվորական շատ արագ քայլում է: Սպարապետը զայրացավ, երբ նրան զորամասից դուրս է տեսնում: Մեքենան կանգնեցնում է ու բարկացած մոտենում զինվորականին: Զինվորականը հանկարծակիի եկած պատիվ է տալիս և անմիջապես զեկուցում, որ տղա է ունեցել, թույլտվություն է վերցրել և այժմ շտապում է ծննդատուն։

Վազգենը միանգամից պայծառանում է, գրկեց զինվորականին, շնորհավորում, ապա  վարորդին պատվիրում  մեքենայից դուրս բերել  հոգեպահուստը: Վարորդն անմիջապես մեքենայի թափքի վրա դնում է շիշը, բաժակները և մի քանի խնձոր։ Բաժակ են բարձրացնում, աչքալուսանք տալիս։ ՎԱզգեն Սարգսյանը հետաքրքրվում է, թե ինչ է դնելու երեխայի անունը։

«Դավիթ»,- հնչում է պատասխանը։ Բաժակներն իրար խփեցին, ապա Վազգենը մոտ կանչեց ուղեկցող մեքենայի վարորդին․ «Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!