Սևակ Խանաղյանը նոր, անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ Առանց քեզ անհնար է

Սևակ Խանաղյանը հասցրել է վաստակել իրեն արժանի հանդիսատեսն ու համբավը։ Այս երգը յուրահատուկ է նրանով, որ և՛ երգի երաժշտության, և՛ խոսքերի հեղինակը հենց երգիչն է՝ Սևակ Խանաղյանը։ Նա երգը դարձյալ ռուսերենով է ներկայացնում։

Երգը սիրային թեմատիկայով է։ Այն ներկայացնում է երկու անհատների փոխկապվածության, միմյանց հանդեպ սիրո, առանց իրարու անհնար լինելու մասին մտորումներ։

Երգը ունի շատ հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով, տեսարաններով հարուստ, ինատիպ լուծումներով կառուցված տեսահոլովակ, որի ռեժիսորը Արա Ղազարյանն է։ Հարկ է նշել, որ երգում Սևակը հավատարիմ է մնացել իր ինքնատիպ ոճին։

Երգիչը րոպեներ առաջ է իր յութուբյան ալիքում տեղադրել տեսահոլովակը։ Տեսահոլովակին կից Սևակը հատուկ շնորհակալություն է հայտնել Դիլիջան ազգային պարկին և Պարզ լիճ կոչվող տարածքի ղեկավարներին՝ նկարահանումներին աջակցելու համար։

Տեսահոլովակում կարելի է տեսնել ձմեռային գեղեցիկ տեսարաններ, տեսահոլովակի հիմնական ֆոնը սպիտակն է։ Սևակ Խանաղյանի նոր երգ կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!