Սևակ Խանագյանի նոր երգը Արցախին

Դրսի հայերը ամեն մեկը յուրովի է օգնություն առաջարկում, մեկը իր անձով, մյուսը գումարով․․․իսկ մշակութային ու շոուբիզ ներկայացուցիչները սկսել են ակտիվորեն նկարահանել հոլովակներ Արցախի մասին։ Այնքան հուզիչ է, որ այս կարճ ընթացքում պատմականորեն ոչ միայն հերոսացմամբ է արձանագրվում մեր պայքարը, այլ նաև մշակութային առումով։

Զորեղ է Սևակի ձայնը հնչում այս հզորագույն կոչ-երգի մեջ։ Իրոք հրաշալի է։ Երգի գլխավոր ուղերձն է միանալ ու նաև ֆինանսապես։ Երգի տիտրերում գրված է, որ անհրաժեշտ է հավաքագրում օգնության դեպ Արցախ։  Երաժշտությունը հենց Սևակն է գրել, իսկ խոսքերը Սոսե Խանիկյանը, գործիքավորումը Լևոն Բրաուն, Սևակ Խանագյան։

Մաստերիբգը՝ Լովան Բրաունի, ով հիմնականում աշխատում է Սևակի համար։  Երգի հայերեն տեքստից զատ, յութուբի նկարագրության մեջ կա տեքստը նաև ռուսերեն, իսկ թարգմանությունը արել է Էլեոնորա Արարատյանը։

Այո․ Արցախ․․․Քեզ համար մի օր մենք ելանք մարտի․․․Այս տողերն են երգի հիմնական ուղերձը։

Понравилась статья? Поделиться с друзьями: