Սևակ Ամրոյանի հարսանիքի օրիգինալ տորթը և տպավորիչ ու հետաքրքիր պահերը․ ուշագրավ տեսանյութ

Հայտնի երգիչ Սևակ Ամրոյանը, ով տարիներ շարունակ համալրել էր ցանկալի փեսացուների շարքերը, նախօրեին ամուսնացել է՝ լքելով այդ շարքերը։

Սևակի կինը չքնաղ գեղեցկուհի է, ում մասին Սևակի երկրպագուները գրեթե ոչինչ չգիտեն։ Երգիչն իրեն բնորոշ համեստությամբ լռել է անձնական թեմաների մասին՝ անակնկալի բերելով երկրպագուներին, ովքեր այդքան ջանում էին գուշակել, թե ով է զբաղեցրել Սևակի սիրտը։

Հատկանշական է, որ Սևակի հարսանեկան արարողությունն անցել է կազմակերպված, մշակութային ծրագրերով հագեցած արարողակարգով։ Հարսնացուին հայրական տնից հանել են հայկական տարազով հագնված պարող խմբի ազգային ելույթների ուղեկցությամբ։

Ինքնատիպ լուծումներով է պատրաստված եղել նաև հարսանեկան շքեղ տորթը, որը մի հսկայական մոմ է հիշեցնում։ Ամբողջովին սպիտակ մակերեսով տորթը երիզված է եղել մանուշակագույն, փայլուն ատրիբուտներով։

Ինքանտիպ ձևավորում են ունեցել նաև հարսանեկան երեկոյի ժամանակ հյուրերին բաժանված տարոսիկները։ Սևակի հարսանեկան արարողության այլ ուշագրավ ու գեղեցիկ դրվագներ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: