«Սփրթնած եմ, անհավես ու դեպրեսիվ…»․ Արուսիկ Տիգրանյանը՝ հղիության մասին

Արուսիկ Տիգրանյանը բավական մեծ ակտիվություն ունի համացանցային հարթակներում։ Վերջերս լրագրողը հայտարարեց, որ կարևոր որոշում է կայացրել և ժամանկավոր մասնագիտական դադար է վերցնում, որպեսզի կարողանա նոր և թարմ ուժերով վերադառնալ և, իհարկե, ժամանակավոր դադարը առավել սպասաված կդարձնի լրագրողին։

Արուսիկը հետևորդների հետ ունեցած հեռավար զրույցներում հաճախ է բողոքում այն մասին, որ հոգնել է հղիության մասին չվերջացող հարցերից։

Եվ ահա այս անգամ Արուսիկը պատմել է, որ վերջին շրջանում թույլ է զգում իրեն, դեպրեսիվ է, անհավես և նկարահնված հոլովակներում նկատում է, որ սփրթնած տեսք ունի։

Այս խոսքերից հետո Արուսիկի մոտ հաղորդագրությունների տեղատարափ է սկսվել, որտեղ հետևորդները լրագրողին հայտնել են հավանական հղիության մասին։

Այս հաղորդագրություններից դատելով՝ Արուսիկը սկսել է ենթադրել, որ այս աշխարհում չկա մի բան, որը չի կապվի հղիության հետ։ Այս մասին պատմող «սթորիների» լուսանկարները դիտեք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!