Սրտի բանալին․ կատարում են Սոնան ու Գարիկը

Երգը 90ականներից է, բայց այս անդրադարձը հին, քաշքշված երգին՝ էպիկական է։ Ռոքային էլէմենտներով Սոնայի կատարումը տակնուվրա է անում լսողին ու մշակութային շոկ է առաջացնում, թե ինչպե՞ս այդ ռաբիզ երգը այսքան բացարձակ էսթետիկ ներկայացնել։

Գարիկի գործիքավորումը ճաշակով ու էսթետ է՝ ալտերնատիվ սոուլի ու ռոքի էլէմենտներով։ Երգում են կենդանի՝ Աբովյան փողոցում։ Կադրերը համերգային, անձրև է։ Էներգետիկ նակալը պատում է լսողներին, երգողներին ևս։ Սոնան Գարիկի հետ հաճախ են նման քավերներ անում ու նույնիսկ ալբոմ ունեին, որտեղ հայտնի ռաբիզները ձևափոխել էին այլ ժանրերում։

Գարիկը դրանով ուզում էր ցույց տալ, որ կարելի է յուրաքանչյուր երգ էսթետիկ դարձնել ու կլսեն մարդիկ, անկախ մուղամներից, որ սովորաբար ներդնում են պոպուլյար լինելու համար։

Գարիկ Սոնա տանդեմը ստեղծարար Է ու մտածում է միշտ կրեատիվ լուծումներ երգերի։ Նրանց ժողովրդական երգերի շարքերը ևս հետաքրքիր են՝ էլեկտրո գործիքավորմամբ ու մշակումներով։ Թարմացնում են մոտեցումը այդ ժանրին։

Понравилась статья? Поделиться с друзьями: