Սրտիկով ծնված այս երեխան հիացրեց ողջ աշխարհը․ ինչ տեսք ունի նա 4 տարի անց

Այս նորածին երեխան, լույս աշխարհ գալով, հիացրեց ոչ միայն մայրիկին և հայրիկին, այլև շրջապատող բոլորին։ Այսօրվա հերոսի փոքրիկ Շինարը ծնվել է չորս տարի առաջ՝ Թուրքիայում։

Նրան առաջին իսկ րոպեից ուշադրության կենտրոնում էին պահում․ անգամ ծնողները չկարողացան հավատալ իրենց աչքերին՝ տեսնելով, որ երեխայի ճակատին սրտիկի տեսքով նշան է։

Տղան կյանքի առաջին իսկ րոպեներից աստղ դարձավ։ Ծննդատանը Շինարն աշխատակիցների ուշադրության կենտրոնում էր, քանի որ բոլորն էին ուզում տեսնել «սեր-երեխային»։

Իրոք, այս հրաշք փոքրիկին պետք էր անպայման տեսնել։ Տղայի մասին խոսում էին բոլորը՝ ողջ աշխարհում։

 

Շինարն արդեն չորս տարեկան է, բայց ոչինչ էլ չի փոխվել։ Նա սովոր է լինել ուշադրության ու հայացքների կենտրոնում։

Ամենուրեք, տեսնելով տղային, բոլորը ժպտում են։ Խիզախներն անգամ մոտենում և լուսանկարվում են։ Շինարի ծնողները խոստովանել են, որ շնորհակալ են Աստծուն՝ նման երեխա պարգևելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: