Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օրերս հանդիպում ունեցան և հանդիպման ավարտից անմիջապես հետո հանրությունը սկսեց քննարկումներն ու քննադատութւնները։
Բոլորը միաբերան պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանիի կազմում։ Հայաստանի քաղաքացիները լիահույս են, որ միմյանց տարածքների ճանաչումը վերջնականապես կդադարեցնի սահմանային ողբերգական միջադեպերը։
Հանրային ճանաչում ունեցող դեմքերը նույնպես անդրադարձ կատարեցին քաղաքական այս հանդիպմանը։ Ներկայացնում ենք դերասանուհի Անահիտ Մուտաֆյանի գրառումն այս մասին։ Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Սրտաճմլիկ գրառումներ անելու փոխարեն խելքի եկեք, միախմբվեք, փրկենք Արցախը։
Սա վերջը չէ, սա վերջին ահազանգն էր սթափվելու, ուշքի գալու, համախմբվելու… Համախմբում լինելու է միայն այն դեպքում, երբ կողքի դրվի քաղաքական ամբիցիաները, սեփական էգոն, սիրելը որպես քաղաքական կատեգորիա վերացնելը։
Եվ պետք է համախմբվել միմիայն ազգային ուժի շուրջ, մի ուժի, որը հանուն հայրենիքի պատրաստ է գնալ մահվան…»։