Ստեփանակերտում ջահերով երթն առաջնորդել են հոգևորականը, հղի կինը` երեխան գրկին եւ զինվորականը` Արցախի դրոշը պարզած․ տեսանյութ

Արցախյան վերջին աննախադեպ պատերազմի մեկնարկից անցել է ուղիղ մեկ տարի։ Օրն այնքան ցավոտ է հայ հասարակության համար, որ շատերն են որոշել քայլելով գնալ հանուն երկրի կայունության և անկախության, գոյատևման համար նահատակված հերոս տղաների մոտ։

Հայաստանի և Արցախի մայրաքաղաքներում դեռ նախորդ օրվա երեկոյից համատարած ջահերով երթ է մեկնարկել դեպի պատերազմի նահատակների վերջին հանգրվան՝ գերեզմանատեղի, որպեսզի հերոսների հետ կիսեն իրենց կսկիծն ու հույզերը։

Արցախյան երթը շատ սիմվոլիկ կերպով է կազմակերպվել։ Երթի երկայքնով մասնակիցները տարել են հայկական եռագույնը՝ բավականին մեծ երկարությամբ, իսկ երթը գլխավորել են սիմվոլիսկ կերպարներ, ովքեր ներկայացնում են հոգևոր աշխարհի և երկրի վերածնունդի գաղափարները։

Երթի առջևից ընթացող քահանան, նոր ծնունդի սպասող կինը, եռագույնը և փոքրիկ բալիկի գրկած զինվորականը ավելի քան խոսուն են ներկայացնում հայ ժողովրդիկ վերածնվելու, հառնելու և հզորանալու նպատակն ու գաղափարը։

Տեսանյութը կցված է ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: