Ստամբուլում ավերվածությունները շարունակվում են․ կան զnհեր․ տեսանյութ

Բնական աղետները Թուրքիային հանգիստ չեն թողնում․․․ ջրհեղեղներ, երկրաշարժեր, իսկ այժմ էլ վրա են հասել սաստիկ ուժգին  քամիները։ Թուրքիայում այդ քամիները ավերում են իրենց ճանապարհին հայտնված ամեն բան։ Հայտարավել է անգամ մարդկային կորուստների և տուժողների մասին։ Երեկ Թուրքիայի խոշոր քաղաքներից մեկում՝ Ստամբուլում, ուժգին քամի է սկսվել, որի հետևանքով ավերվածություններ են գրանցվել։

Վերջին տվյալներով քամու հետևանքով չորս անձ  է զոհ գնացել և 19 վիրավորներ կան։ Քամին պոկել է շինությունների կտուրները, կողաշրջել մեքենաներ, ջարդել ծառեր և այլն։ Հայտնում են նաև, որ փլուզվել է նաև Ստամբուլում հայտնի ժամացույցներով աշտարակը։

Այս ուժգին քամու հեհտևանքով վեց ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել։ Մասնագետները հայտնել են այն 17 թուրքական նահանգները, որտեղ սպասվում են քամու նման ուժգնություն։

Նրանք հորդորել  են քաղաքացիներին ցուցաբերել զգուշավորություն և մնալ տներում։ Ստամբուլի սարսափելի տեսարանները կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!