Բնությունը յուրահատուկ է ստեղծված և ամեն բան բնության մեջ ևս՝ սկսած մարդուց ավարտած բույսերով ու կենդանիներով: Կան կենդանիներ, որոնք ունեն սպիտակ մաշկի գույն կամ սպիտակ մորթ, մաշկ ՝ գենետիկ պատճառով:
Կենդանական աշխարհում սպիտակեցման ամենահետաքրքիր օրինակներն են ալբինոսները:
Ալբինիզմը մաշկի պիգմենտի բացակայությունն է ծնված պահից։
Փաստորեն լինում են ոչ միայն ամբողջական ալբինիզմի դեպքեր այլև հատվածական։
Ալբինոսների մաշկը և մազերը սփրթնած սպիտակագույն են, աչքերը՝ կարմիր կամ ընդգծված այլ գույնի։
Ալբինիզմը բնածին գենետիկ հիվանդություն է, որը առաջացել է ֆերմենտից, որը պատշաճ կերպով չի գործում:
Կենդանիները հազարամյակների ընթացքում եղել են հատուկ վիճակում, և եթե նրանց մեջ տարօրինակ նմուշ է հայտնաբերվում, ապա դա բավականին նկատելի է:
Ոչ միայն կենդանիների մեջ կան ալբինոսներ այլ նաև մարդկանց:

Շատ շքեղ և գեղեցիկ տեսք ունեն այս ճերմակ կենդանիները: Չնայած սա հիվանդության տեսակ է ,բայց նրանք չափազանց գեղեցիկ են՝ նուրբ ու ինքնատիպ:
Սա այն դեպքն է, երբ թվացյալ խնդիրը առավելություն է: