Սպիտակ գույնն ասոցացվում է մաքրության, կատարելության և բարության հետ։ Սպիտակ հագուստ նախընտրում են կրել սոցիալական բարձր դիրք զբաղեցնող մարդիկ, ինչը շրջապատի մոտ հարգանք է առաջացնում։ Ցանկացած մարդու զգեստապահարանում գոնե մեկ սպիտակ իր կգտնվի։
Չնայած այդ գույնի գրավչությանը՝ հագուստը շուտ է աղտոտվում։ Սպիտակ կտորի վրայի հետքերից ազատվելը շատ դժվար է լինում, երբեմն՝ անհնար։
Նախկին ճերմակությունը կարելի է վերադարձնել օգտագործելով կտորների ոչ սովորական սպիտակեցնող միջոցներ։
Ասպիրին։ 5 կոճակ ասպիրինի հաբը հարկավոր է լուծել ջրում, իսկ հագուստը շուրջ 2 ժամ թողնել այդ լուծույթում։ Հետո արդեն լվանալ լվացքի մեքենայում։
Կերակրի սոդա։ 200գ․ կերակրի սոդան հարկավոր է լուծել 4 լիտր ջրում։ Իրերը մի քանի ժամ թողնել դրանում։
Կիտրոնի հյութ։ Ջրին ավելացնել մեկ բաժակ կիտրոնի հյութ։ Հետո դրանում թողնել հագուստը, ապա չորացնել։ Կարելի է նաև իրերը գիշերը թողնել տաք ջրում, որին նախապես ավելացված է կիտրոնի հյութը, իսկ առավոտյան դրանք լվանալ լվացքի մեքենայում։
Քացախ։ Լվացքի փոշուն հավելել 200գ․ քացախ և խառնել։ Կարելի է նաև քացախն ավելացնել հագուստի աղտոտ հատվածին։
Սպասք լվանալու հեղուկ։ Արդյունավետությամբ այս միջոցներն ավելի լավ են ճերմակեցնում, քան լվացքի փոշին։
Ջրածնի 3 տոկոսանոց պերօքսիդ։ Պերօքսիդը պետք է հավելել անկողնային պարագաներին լվացվելու ընթացքում։