Սպասում են, որ տատիկը մի օր կգա․ պատերազմի ժամանակ անհետ կորած միակ կնոջ պատմությունը

Պատերազմի ժամանակ մասնակից են եղել նաև հայ կանայք։ Նրանց թիվը մեծ չէ, բայց իրենց ուժերի ներածին չափով կարողացել են օգտակար լինել հայրենիքին, շատ դեպքերում անգամ զսպել թշնամուն։ Նվիրվել են հայրենիքի պաշտպանությանն ամբողջովին։ Ցավոք սրտի, զոհեր և գերիներ են եղել նաև կանանց շրջանում։

Ներկայացնում ենք կորած միակ կնոջ հուզիչ կյանքի պատմությունը։ Այդ կինը ՊՆ աշխատակից Իրինա Մուսայելյանն է։ Դեռևս 1992-ին, կորցրել է հորը, երբ ընդամենը 13 տարեկան էր։

1996-ին կորցնում է ամուսնուն․ նոր էր ամուսնացել և սպասում էր առաջնեկին։ Ամուսինը մահանում է հակառակորդի կրակոցից՝ չիմանալով, որ հայր պիտի դառնար։ Իրինան հետագայում չի ամուսնանում և միայնակ մեծացնում է որդուն՝ Վաղինակին։

Եվ ահա 2016-ին գնում է հայրիկի և ամուսնու հետքերով․ սկսում է աշխատել ՊԲ-ում։ Իրինային էին վստահված քարտեզներ և գաղտի փաստաթղթեր։ Որդու կինը՝ Քրիստինեն, պատմում է՝ վերջին կապը սկեսուրի հետ սեպտեմբերի քսանյոթին է եղել։ Նշում է, որ ոչինչ չգիտեն։

Մայրը որդու հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ժամանակ հրահանգել էր ընտանիքին դուրս բերել Ղարաբաղից։ Այս պահին նա համարվում է անհետ կորած։ Ընտանիքը քանիցս ԴՆԹ է հանձնել և համընկնումներ չեն եղել։ Դա հույս է ներշնչում ընտանիքին, որ մայրը կվերադառնա։ Որդին հավանական է համարում գերության փաստը։ Սպասում են մայրիկին։ Ամենաշատը սպասում են թոռնիկներ։ 3-րդ թոռանը Իրինան չի տեսել։

Понравилась статья? Поделиться с друзьями: