Վերջին շրջանում շատ են քննարկումներն այն մասին, որ Արցախի նորանշանակ նախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ պետք է արվի։
Հանրությունը շարունակ քննարկում է դա և ահա այդ մասին Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ տվյալ անձին ժողովուրդը քվե չի տվել, հետևաբար նա կարող է առանց որևէ պաշտոնի էլ բարին կատարի իր հայրենիքի համար։
Քաղաքական վերլուծաբանը մասնավորապես գրել է․ «Սպանեցիք թողիք Ռուբեն Վարդանյանի ողբով։ Ասես՝ աշխարհի առաջին պաշտոնից ազատումն է, մինչև ինքն էլ Հայաստանում ու Արցախում էլ հայրենասեր տղա չի եղել…
Նշանակովի պաշտոնյա է, երբ ուզեն կհանեն… Ո՛չ մանդատ է ստացել, ո՛չ քվե։ 2014-ի Ղրիմի անեքսիայից հետո չի՞ մանրից տեղափոխվել Հայաստան։ Արցախ էլ՝ 2022-ին… Դե ուրեմն փակեք էդ թեման։ Հայրենասեր տղեն առանց պաշտոնի էլ է իր անելիքը անում։
Երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանը ձեզ օրինակ… Էնպես որ, շատ է ուզում օգտակար լինել Արցախին, կարող է… Իր հնարավորություններն ամենևին այդ պաշտոնը չեն…»։