Սպանախով, ոսպով աղցան, որն անչափ օգտակար ու համեղ է

Գարնանը չափազանց ակտուալ և անհրաժեշտ, պարտադիր են աղցանները։ Մի պարզ պատճառով՝ աղցանները հագեցած են վիտամիններով և օրգանիզմին անհրաժեշտ շատ տարրերով։ Աղցանը, որը ներկայացնում ենք այսօր սպանախի և ոսպի բաղադրությամբ է, որոնք էլ շատ օգտակար մթերքներ են։

Թարմ սպանախով աղցանի համար պետք է ՝

100գ խաշած կանաչ ոսպ

Կես կապ թարմ սպանախ

2 ճյուղ կանաչ սոխ

2 ճյուղ համեմ

1 ճ/գ կիտրոնի հյութ

2 ճ/գ բուսայուղ

1 պճեղ սխտոր

Աղ

Այս աղցանը օգտակար է բոլորին, մասնավորապես խորհուրդ է տրվում հղիներին հաճախակի պատրաստել և համտեսել, քանի որ այդպես կլրացվի օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցների, երկաթի, ֆոլաթթվի, B6, B9 վիտամինների պաշարը։

Ընդամենը բոլոր մթերքները միախառնեք և վերջ՝ պատրաստ է մատուցման։ Այս համեղագույն աղցանը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։

Ինչպես նկատեցիք՝ այն դժվար չէ պատրաստելը։ Բարի ախորժակ և պատրաստման բարի ընթացք ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!