Սպանախով կորեական աղցան, որի համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե

Արդեն գարուն է։ Ճիշտ է, փոքր-ինչ դեռ ցուրտ, սակայն խոհանոցում կարելի է արդեն հաղորդակցվել գարնան հետ և այդ շունչը բերել տուն։

Սա տարվա այն եղանակն է, երբ պետք է սկսել ուժեղացնել օրգանիզմը։ Տապակած կանաչիները, կամ կանաչու զանազան տեսականերով ապուրներն ու աղցանները իսկական լուծում են և  օրգանիզմի համար անփոխարինելի վիտամինների պաշար։

Առաջարկում ենք պատրաստել  սպանախով կորեական աղցան, որի համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե, իսկ բաղադրիչները հետևյալն են՝

300 գ սպանախ

1-2 պճեղ սխտոր

2 ճ/գ սոյայի սոուս

Բուսայուղ

Քունջութի բոված սերմեր

Կանաչ սոխ 1-2 ճյուղ (ըստ ճաշակի)

Եվ այսպես սկսենք պատրաստել․ ջուրը եռացնել և 30 վայրկյան սպանախը պահել տաք ջրում: Հետո հանել կաթսայից, ցողել սառը ջրով, լավ քամել:

Հավելել վերոնշյալ բոլոր բաղադրիչները և համեղ աղցանը պատրաստ  է, կարող եք վայելել։ Համադրեք այն տապակած կամ խաշած կարտոֆիլի հետ։ Համեղ է ստացվում նաև բրնձի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: