Ինչպես հայտնի է դերասանուհի Սոֆյա Պողոսյանը և դերսան Աշոտ Տեր-Մաթևոսյանը սպասում են իրենց առաջնեկին։
Այս մասին զույգը տեղեկացրել էր շաբաթներ առաջ համացանցային հարթակում։ Նրանք Սոֆյայի հղիության լուրը հայտնելու համար ընտրել էին խորհրդանշական օր՝ Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի մեկը։
Հղիությունն ազդարարող լուսանկարին կից աշխարհի բոլոր մանուկներին Սոֆյան առողջություն և երջանկություն էր մաղթել։ Այս անգամ դերասանուհին նոր լուսանկար է հանրայնացրել, որտեղ ընդգծված է նրա նոր, երջանիկ կարգավիճակը։ Սոֆյան կրում է պուտերով զգեստ։ Հղիությունը նրան անչափ շատ է սազում։
Լուսանկարին դերասանուհին կցել է գրառում․ «Ամեն բան թող լինի այնպես, ինչպես որ պետք է լինի»։ Սոֆյայի լուսանկարը կարճ ժամանակամիջոցում արժանացել է բավականին հավանումների։
Երջանկություն ճառագող լուսանկարը հավանել և մեկնաբանել են ոչ միայն դերասանուհու երկրպագուները, այլև մի շարք ճանաչված դեմքեր։ Մեկնաբանություններում օգտատերերը հաճոյախոսություններով և ջերմ բարեմաղթանքներով են հանդես եկել։