Սոֆի Մխեյանը գեղեցիկ երգ է ներկայացրել՝ շատ ուշագրավ տեսանյութով․ բաց չթողնեք

Սոֆի Մխեյանը նոր երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Մենակ չես»։ Երգը լավատեսական նոտայի վրա է կառուցված։ Այն, սակայն, առավել ուշագրավ է իր հետաքրքիր տեսանյութով։

Տեսանյութում երևում են հայկական ներկայիս շուբիզնեսի հայտնի դեմքերն իրենց ընտանիքների հետ և ոչ միայն։ Այստեղ կարելի է տեսնել շատերին։ Հայտնի մշակութային դեմքերն իրենց տների պատշգամբներից ընտանիքի անդամների հետ ողջունում են Ս․ Մխեյանի ուղարկած տեսախցիկին։

Արդյունքում նրանց միջև ստեղծվում է մի կապող ցանց, ինչի շնոչհիվ էլ նրանք իրար մենակ չեն զգում, իսկ այդ զգացողությունը մեր օրերում շատ տարածված է։ Կարևոր է, որ յուրաքանչյուրս սատարենք մեր շրջապատի անձանց․ դա է Ս․ Մխեյանի երգի հիմնական ուղերձը։

Գեղեցիկ ու խորհրդանշական տեսանյութին զուգահեռ հնչող երգի բառերը հեղինակել է Ա․ Բարսեղյանը, իսկ ռիթմիկ ու գեղեցիկ երաժշտությունը ստեղծվել է Տեր-Հովագիմյանի և Արփիի համագործակցության արդյունքում։ Երգն ու տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!