Սոֆի Դևոյան կրտսերն ակտիվ գործունեություն ունի սոցհարթակում։ Նա սիրով ներկայացնում է իր աշխատանքային առօրյան լուսանկարների և տեսանյութերի տեսքով։
Վերջին շրջանում նա իր հետևորդներին մեկը մյուսի ետևից հրաշալի ֆոտոշարքեր ներկայացրեց։ Այս անգամ պարուհին ֆոտոնկարահանումը կատարել է մայրիկի՝ երգչուիհի Զարուհի Բաբայանի և տատիկի՝ պարուհի Սոֆի Դևոյանի հետ միասին։
Ամբողջական ֆոտոշարքը Դևոյան կրտսերն արդեն ներկայացրել է ինսթագրամյան իր օգտահաշվում։ Գեղեցիկ լուսանկարներին պարուհին գրառում է կցել, որտեղ խոսել է իր կյանքում տատիկի և մայրիկի կարևորագույն դերի մասին։
Նա գրել է․ «Այս գեղեցիկ օրվա բոլոր ջերմ խոսքերը և մտքերը ուզում եմ նվիրել իմ կյանքի ամենասիրելի և կարևոր կանանանց՝ մայրիկիս և տատիկիս, որոնք ինձ առաջին ուժ տվողներն են։ Եվ իհարկե ՁԵԶ՝ իմ սիրելի հետևորդներ և մարդիկ, որոնք իրենց ջերմ խոսքերով ոգևորում են ինձ։
Թող ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն այս վառ գույներով, էմոցիաներով և այն սիրով ,որը դուք միշտ տարածում եք։ Թող այս օրը չլինի եզակի ձեր կյանքում,որպեսզի ձեր աչքերը միշտ փայլեն։ ՍԻՐՈւՄ ԵՄ ՁԵԶ»։