Սոֆի Դևոյանն ավտովթարի է ենթարկվել․ մանրամասներ

Սոֆի Դևոյան կրտսերը, ով մեծ ակտիվություն է ապահովում ինստագրամյան տիրույթում և հետևորդների հետ պարբերաբար կիսվում իր առօրյայով, սեփական օգտահաշվում հայտնում է վատ լուր։

Պարուհին նշում է, որ ինքն ավտովթարի է ենթարկվել։ Դեպքի վայրից Սոֆին կադրեր է ցույց տվել։ Բարեբախտաբար բացասական հետևանքներ չեն եղել։ Սոֆի Դևոյանը մեքենան ձեռք էր բերել անցյալ տարի աշնան սկզբին և այն դեռ նոր է։

Միջադեպը նրա համար ժամանակի կորուստ էր։ Պարուհին մեկ անգամ չէ, որ հայտնել է իր գերզբաղվածության մասին։ Շատ աշխատելու արդյունքում պարուհու մոտ նույնիսկ առողջական խնդիրներ էին առաջ եկել։ Այժմ ամեն բան կարգին է։

Ավթովթարի հետ կապված նույնպես ամեն բան կարգին է և հարթ է ընթացել։ Ըստ նախնական տեղեկատվության պարուհին ինքն էր հարվածել առջևի մեքենային։ Սոֆիին զգուշավորություն ենք մաղթում։

Պարուհու հրապարակումը և մի քանի այլ հրապարակումներ կատարված նրա կողմից առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: