Այսօր սիրո տոնն է, և սիրահար զույգերը, օգտագործելով առիթը, հանրայնացնում են համատեղ կադրեր սիրելիների հետ։ Անմասն չի մնացել նաև Սոֆի Դևոյան կրտսերը։
Նա բազմիցս է հայտնել, որ հանգամանքների բերումով սիրելին կիլոմետրերով հեռու է բնակվում, սակայն երբեմն-երբեմն հանդիպում են։ Այս անգամ սիրո տոնին նա կրկին Սոֆիի մոտ է։ Ինչի առիթով պարուհին չափազանց երջանիկ է։
Նա հաճախ է խոսում, որ կարոտում է, տխրում, սակայն այլ կերպ հնարավոր չէ, պետք է համակերպվել։
Սոֆին գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել սիրելիի հետ և ցույց տվել՝ որքան երջանիկ է։ Հրաշալի, սիրառատ լուսանկարներ են ստացվել, որտեղից ջերմություն ու անկեղծ սեր է հորդում։
Վերջերս պարուհին փոքր-ինչ վատառողջ էր։ Նա հայտնել էր, որ դա կապված է իր ծանրաբեռնված գրաֆիկի հետ, բայց այժմ ամեն բան ետևում է և Սոֆին վայելում է պահը և իր երջանկությունը։