Մերօրյա իրողությունների պայմաններում հաճախ ենք տեղեկանում, որ տարբեր հանրային դեմքեր առողջական որոշակի վատթարացումներ են ունենում։ Նրանցից մեկն էլ Սոֆի Դևոյանի թոռնիկն է՝ կրտսեր Սոֆին։
Այս մասին իրազեկվում ենք հենց Սոֆիի սոցհարթակից, ով հիվանդանոցից լուսանկարներ է տեղադրել՝ մանրամասներ հայտնելով իր առողջական վիճակի ու դրա վատանալու պատճառի մասին։
Ինքը՝ Սոֆին, մանրամասնել է՝ ասելով, որ իր թույլ ու վատ զգալու պատճառը կապված է իր խիստ զբաղված գրաֆիկի հետ։ Սոֆին խոստովանել է, որ ինքն անչափ շատ է սիրում իր գործը, որն էլ մեծ հաճույքով է անում՝ տրամադրելով իր ժամանակի ու ջանքերի առավելագույնը։
Հենց ուժերի գերլարումի պատճառով էլ Սոֆին վատ է զգացել ու հայտնվել հիվանդանոցում։ Սոֆին ինքն իր համար արձանագրում է, որ դա իր օրգանիզմի ուղարկած ազդակն է, ինչին նա պետք է անսա և հետևի իր առողջական վիճակին, այլապես ավելի վատ է լինելու։