Օրեր առաջ Սիրուշոն հայտարարել էր, որ առաջիկա շաբաթները նվիրում է երկրպագուներին։ Նա պատրաստակամություն էր հայտնել պատասխանել հետևորդների հուզող հարցերին, որոնք կարող են լինել ինչպես աշխատանքային բնույթի, այնպես էլ ընտանեկան։
Եվ ահա այս ընթացքում երգչուհին պատասխանում է մի շարք հարցերի և հետևորդների հետաքրքրությունների շրջանակում հրապարակումներ կատարում։
Նա հանրայնացրել և պատմել է Պռեգոմեշի ստեղծման մասին, ներկայացրել է ընտանեկան ջերմ լուսանկարներ, խոսել կարիերայի և այլնի մասին։ Որոշ օգտատերերի աչքից չի վրիպել, որ գրեթե նույն բովանդակությամբ գրառում է կատարել Սոֆի Դևոյան կրտսերը։
Պարուհին նույնպես ցանկություն է հայտնել պատասխանել հետևորդների հարցերին և սահմանված օրեր մախատեսում է նվիրել նրանց։
Թերևս, գաղտնիք չէ և ոչ էլ նոր բացահայտում, որ Սիրուշոն օրինակելի է։ Նրա յուրաքանչյուր քայլ ընդօրինակվում է և դառնում նորաձև։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։