Արման Հովհաննիսյանը շատ երգեր է ձոնել հայրենիին, քանզի նա որպես կատարող միշտ նշում է նման երգերի կարևորությունն երգացանկում։ Հիմնականում ձեռագրային առումով Արմանը ընտրել է դասական վիճակը ներկայացնելու հայրենիքի մասին երգերը։
Արդեն որերոդ տեսահոլովակն է, որտեղ նվագախմբի հետ է համագործակցում։ Առավել էպիկական բնույթ է ստեղծվում այդպիսի մոտեցումից տեսահոլովակներին։ Արմանի երգը գրել է Սերգեյ Կարինյանը, բառերի հեղինակը ևս Սերգեյ Կարինյանն է։
Գործիքավորման և միքսի պատասխանատուներն են ՝ Բինա Պրոդակշնը և Կարեն և Սևակ պրոդակշնը։ Ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը։ Երգը կոչվում է «ՍՈՒՐԲ ԵՐԿԻՐ»։ Հոլովակում սյուժետներ չկան, կադրերը առավել ստատիկ են։ Հիմնականում գունային մուգ երանգներն են ընտրված, գիշերային տեսարանները։
Երգի հարցադրումներից է գլխավոր․ Ո՞նց գլուխս դնեմ հանգիստ քնեմ, եթե չկա էլ իմ գյուղը։ Հայի կորուստների, դարդերի ու ցավերի մասին է Արմանի հուզիչ կատարումը։ Հոլովակը կես միլիոնից ավել դիտում է ունեցել։