«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի ծննդյան օրն է

Աննա Չոբանյանը «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցային համալիրի ամենից հայտնի դեմքերից է։ Նա շուրջ քսան տարի է, ինչ ղեկավարում է մանկական ռեանիմացիոն բաժանմունքը։ Նա իր աշխատանքը այս բաժանմունքում սկսել է հենց բժշկական ուսումնառությունն ավարտելուց հետո։

Աննա Չոբանյանի մոտ ռեանիմացիայի նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է ուսանողության վերջին տարիներին։ Չնայած նա քաջ գիտակցում էր աշխատանքի բարդության չափը, ամեն դեպքում որոշել է գնալ այդ ուղղությամբ։

Ա․ Չոբանյանի ղեկավարած բաժանմունքում տարեկան բուժում են ստանում հազարից ավել երեխաներ, որոնց բուժսպասարկում են ստանում Աննա Չոբանյանի անմիջական հսկողության ներքո։

Ա․ Չոբանյանին սիրում ու վստահում են այն բոլոր հիվանդների ծնողները, ովքե ժամանակին դիմել են հիվանդանոց տարբեր բարդության առողջական խնդիրներին։ Համատարած սերն ու հարգանքը, որ առկա է Ա․ Չոբանյանի նկատմամբ, բխում է բժշկուհու հետևողական ու սրտացավ վերաբերմունքից։

Աննա Չոբանյանն ամուսնացած չէ։ Նա անմնացորդ նվիրված է իր գործին։

Понравилась статья? Поделиться с друзьями: