Ապաստան հայցած արքայադուստր Հայա էլ-Հուսեյնը կիսվել է իր կյանքի ցնցող մանրամասներով։
Որոշ ժամանակ առաջ աշխարհը ցնցեց լուրը, համաձայն որի՝ ԱՄԷ-ի 69-ամյա վարչապետ Մոհամեդ բեն Ռաշիդ էլ Մաքթումի կրտսեր կինը՝ արքայադուստր Հայան փախել է։ Վերջինը վերցրել է 11-ամյա դստերը և 7-ամյա որդուն, ինչպես նաև շուրջ 40 մլն դոլար և արտասահմանում գտնվելով՝ ապահարզան պահանջել։
Մի քանի օր անց արքայադուստրը խոսել է։ Պարզվում է՝ նրա ամուսինը բոլորին խաբելով կտտանքների է ենթարկել սեփական դստերը՝ արքայադուստր Լատիֆային։
Տղամադու շրջապատում մինչ օրս համարում են, որ 33-ամյա աղջիկը խաբեության զոհ է դարձել և հայրը փրկում է նրան։
Արքայադուստր Լատիֆան Մոհամեդ բեն Ռաշիդ էլ Մաքթումի և նրա վեց կանանցից մեկի դուստրն է։ ԱՄՆ անհաջող փախուստի փորձից հետո նրան բանտ են նետել, որտեղ աղջիկը կտտանքների է ենթարկվել։ Մինչ օրս Լատիֆան ԱՄԷ-ի բանտերից մեկում է։
Վախենալով, որ հետագայում իր դուստրը ևս կարող է այդպիսի ճակատագրի արժանանալ՝ արքայադուստրը երեխաների հետ միասին փախուստի է դիմել։