Լիզա Ճաղարյանը մի տեղեկությամբ է կիսվել իր լսարանի հետ, որտեղ նշվում է, որ ՀՀ նախագահը, Վարչապոտը և ԱԺ-ը նախագահը առողջական ծառայություննեը կստանան անվճար։
Անվճար և արտոնյալ պայմաններից կօգտվեն նաև նրանց ընտանիքի անդամները։ Այս տեղեկությունը շատերին զայրույթն է շարժել։ Լրագրողը նշում է, որ չի հավատում, թե ավելի վաղ նրանք ոչ արտոնյալ պայմաններով են օգտվել։
Լիզա Ճաղարյանը մասնավորապես գրել է․ ««ՀՀ նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներն այսուհետ բժշկական օգնություն և սպասարկում կստանան անվճար և արտոնյալ պայմաններով»։
Նախ` սուտ եք ասում. անվճար չեք բուժվելու, բուժվելու եք ի՛մ և Հայաստանի բոլոր քաղաքացիների հաշվին։ Երկրորդ` մինչև էս որոշումը, փաստորեն, արտոնյալ պայմաններով չէիք բուժվում, գնում էիք պոլիկլինիկայում հերթ էիք կանգնում, բուժքույրն էլ գալիս ասում էր` մի հատ դենը գնա, ինչ ես լռվել դռան վրա։
Չտեսությունն անբուժելի հիվանդություն է, թե չէ կասեի` այ դրանից բուժվեք»։