«Սոված, անլվա ու թշվառ Հայաստանում Պռոստո Մարիայի հետ կայֆերին նախանձել եմ»․ Արմեն Աշոտյանը Վանո Սիրադեղյանի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կյանքի 75-րդ տարում կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը։ Քաղաքական, հասարակական  գործչի և գրողին անդրադարձան շատերը։

Արմեն Աշոտյանը համացանցային հարթակում Սիրադեղյանի մասին գրել է․ «Մահացել է Վանո Սիրադեղյանը։ Աստված հոգուն հանգստություն տա։ Ցավակցում եմ իր ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին։

Նրան լուրջ մտավորական համարել եմ, արտառոց գրող՝ ոչ։ Երրորդ Հանրապետության սկզբնավորման կարկառուն գործիչ ընդունել եմ, սուպերմեն՝ ոչ։ Գողական ռոմանտիզմը եւ հակակրիմինալ պաթոսը մերժել եմ միաժամանակ։

Սոված, անլվա ու թշվառ Հայաստանում Պռոստո Մարիայի հետ կայֆերին նախանձել եմ, որպես դասի ոտքով գնացող, տալոնով հացի հերթում կանգնող ու ընկերների վիդեոյով բաղձալի կասետները աչքերով ուտող երիտասարդ երեւանցի։ Հուսամ, նա հասցրել է մեմուարներ գրել, դա ինձ շատ է պետք։

Ես ոչ մեկ եմ նրան գնահատականներ տալու համար։ Նախանձում եմ իրենց ավելի մեծ իրավունքներ վերապահողներին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: