Սոս Ջանիբեկյանն այցելել է դստեր մանկապարտեզ և մասնակցել աշնան հանդեսի դիտմանը․ դերասանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Սոս Ջանիբեկյանը և Մադոննան համատեղ կյանքի ընթացքում ունեցել են դուստր։ Զույգն այժմ ամուսնալուծված է, սակայն հարաբերությունները պահպանվում են։

Նրանք հավասարապես շփվում են երեխայի հետ և զբաղվում նրա դաստիարակությամբ։ Դերասանը հարցազրույցներում բազմիցս խոսել է դստեր և իր հարաբերությունների մասին։

Նշել է, որ աղջիկն ուրիշ աշխարհ է, նրա հետ կարողանում է կտրվել իրականությունից և վայելել կյանքը։

Փոքրիկը հաճախում է մանկապարտեզ։ Այսօր մանկապարտեզում աշնան հանդես է կազմակերպվել, որին մասնակցել են նաև սաների ծնողները։ Նա գտնվել է դահլիճում և սիրով դիտել դստեր մասնակցությամբ համարները։

Սոս Ջանիբեկյանը նույնպես այնտեղ է եղել։ Դերասանը կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ դուստրը գեղեցիկ, պուտավոր հագուստով պար է պարում։ Տեսանյութում նկատելի է փոքրիկի բարձր տրամադրությունը։


Իսկ ավելի վաղ Սոսը հանրայնացրել էր մի լուսանկար, որտեղ դստեր հետ էր և գտնվում էր մանկապարտեզում։ Լուսանկարին կից գրել է, որ հանդեսի են։ Իսկ տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!