Սոս Ջանիբեկյանը տեսանյութ է հրապարակել՝ դիմելով իրեն քննադատողներին

Սոս Ջանիբեկյանը վերջերս թեժ քննարկումներ էր առաջ բերել իր սոցհարթակում տեղադրած լուսնկարներով։ Նա տեղադրել էր լուսանկարներ իր զուգարանից։ Այդ լուսանկարների նեքո բազմաթիվ ու տարատեսակ մեկնաբանություններ գրվեցին։

Դերասանը դրանք ջնջեց։ Հետո նորից տեղադրեց։ Այսօր նա մի տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում նա դիմում է իրեն հետևող օգտատերերին։ Նա դիմում է բոլոր նրանց, ովքեր իրեն նամակներ ու մեկնաբանություններ են ուղղել՝ ասելով, որ շատերի տներում սուգ է, իսկ նա զուգարանի նկարներ է տեղադրում։

Դերասանը հարց է ուղղում այդօրինակ մեկնաբանություններ կամ նամակներ գրած մարդկանց՝ ի՞նչ անընդունելի բան կա նման լուսանկար տեղադրելու մեջ։ Սոցցանցը տալիս է այդ հնարավորությունը նրան այնքան, որքան ուրիշին հնարավորություն է տալիս սեփական վիշտը բերել համացանց։


Դերասանն ասում է, որ նա սգատեր մարդկանց տներում չէ, որ իրեն այդպես է պահում։ Նա լուսանկարն իր էջում է տեղադրել, ուստի ոչ մի խնդիր չի տեսնում։ Սոս Ջանիբեկյանի խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!