Սոս հաղորդման հեղինակ,քաղաքացիական ակտիվիստ,լուսանկարիչ՝ Հայկ Բարսեղյանը,ով բնակություն է հաստատել Կապանում՝ Խուստուփի լանջին,ֆեյսբուքյան լայվի միջոցով պատմել է,թե ինչպես են վարվել իր ծանոթի հետ,ում տարել են Կապանի հիվանդանոց՝ կորոնավիրուսի կասկածանքով։
Հիվանդը ունեցել է բարձր ջերմություն,սուր գլխացավ և հազ։ Հայկը և իր ընկերները տեսնելով,որ իրենց ծանոթին բուժօգնություն է անհրաժեշտ,նրան տանում են Կապանի բժշկական կենտրոն։ Կենտրոնում սկզբում հրաժարվում են թեստավորել, և հորդորում են գնալ Երևան։
Երկար բանակցություններից հետո, հիվանդին ընդունում են հիվանդանոց,որպեսզի տեստավորեն, սակայն պարզվում է,որ հիվանդանոցը գտնվում է կեղտոտ վիճակում,սարդոստայներ են սենյակներում,զուգարանները բարձիթողի վիճակում են։ Հայկի ծանոթը, ում հոսպիտալացրել են, Հայկին նկարներ է ուղարկել հիվանդանոցից,որոնք սարսափելի են։
Հայկը իր դժգոհությունը հայտնեց Արսեն Թորոսյանին, նշելով,որ նման պայմաններում վտանգավոր է հիվանդներին պահել։ Նշեց,որ իրենք կվերցնեն իրենց հիվանդին և կգան Երևան, սակայն ի՞նչ պետք է անեն հասարակ քաղաքացիները, ովքեր հնարավորություն չունեն 5 ժամ ճանապարհ կտրելու և հասնելու Երևան։ Հայկը իր խոսքում նշեց Ասլանյան ազգանունը։ Ասլանյանը՝ Կապանի covid19 բաժանմունքի վարիչն է, որ կոպտորեն հրաժարվել է սպասարկել հիվանդին, նշելով, որ նա պետք է բուժվի Երևանում։ Ի հավելում,Հայկը նշեց, որ իրենք իրենց հիվանդին վերցնում են այդ աղբանոցից և կբերեն Երևան, սակայն խնդիրը դրանով չի լուծվի, և պետք է առողջապահության նախարարը քայլեր ձեռնարկի։