Բոգդան Ռուդիկը 16 տարեկան է։ Նա սովորում է Մոսկվայի դպրոցներից մեկում, 10-րդ դասարանում։ Առաջին հայացքից սովորական տղան մարդու կյանք է փրկել։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Բոգդանի դպրոցի տնօրենը։
Երիտասարդը ծնողների հետ Սոչիից վերադառնալիս է եղել։ Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկը կորցրել է գիտակցությունը, այդ պատճառով օդաչուն դիմել է մյուսներին՝ հարցնելով արդյոք օդանավում բժիշկ կա։
Ականջակալներով լինելու պատճառով՝ Բոգդանը չէր լսել ինչ է կատարվել։ Մորից իմանալով եղելությունը՝ նա անցել է գործի․ չէ՞ որ տղան սովորում է հատուկ մասնագիտացված բժշկական դասարանում։
Ուղևորներից մեկի քթից արյուն է հոսել։ Գիտակցությունը կորցնելուց առաջ Ռուդիկը հարցրել է՝ արդյոք նա արտիմիա ունի։ Տղան միանգամից հասկացել է՝ տղամարդն ինֆարկտ է տարել։
Բոգդանը տուժած տղամարդուն պառկեցրել է, մաքրել արյունը, ապա օդափոխել նրա թոքերը՝ դրա համար օգտագործելով ինքնաթիռում եղած շնչառական պարկը։ Մինչ երիտասարդն օգնություն է ցույց տվել, օդաչուն վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում, որտեղ նրանց սպասել է բժիշկների խումբը։