Սոնա Ռուբենյանը ցույց է տվել, թե ինչպես է նիհարում․ տեսանյութ

Սոնա Ռուբենյանը մեր այն հայտնիներից է, ով աչքի է ընկել կլորիկ կազմվածքով, սակայն պայքարում է դրա դեմ։ Վերջին մեկ տարում երգչուհին նկատելի նիհարել է։ Շատերին է հետաքրքիր, թե դա ինչպես է հաջողվել երգչուհուն։

Բացի նիհարելը, ինչպես հայտնի է, կարևոր է նաև այդ վիճակի պահպանումը, ինչը ևս գրագետ մոտեցում և մեծ ջանքեր է պահանջում։ Հենց դրանով էլ շարունակում է զբաղվել Սոնան։

Նա իր պատմությունների բաժնում կադրեր է հրապարակել՝ ցուցյ տալով, թե ինչպես է կարողացել քաշ գցել ու պահել այդ վիճակը։ Նա կադրերում մարզադահլիճում է գտնվում։ Սոնան շնչասպառ է ու քրտնած։

Նա ցույց է տալիս, թե ինչ վարժանքներ է պատրաստում իր համար մարզիչը, և թե ինքն այդ ամենն ինչպես է կարողանում անել։

Սոնայի տեսանյութը մարզադահլիճից, որտեղ երևում է, թե ինչպես է մարզվում երգչուհին, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!