Երեկ Հայաստանում տոնում էին Տյառնըդառաջը։ Նորապսակներն այդ օրը խնջույք են կազմակերպում և ցատկում կրակի վրայով։
Հայտնի նորապսակներից Սոնա Ռուբենյանն իր օգտահաշիվներում տեսանյութ է հանրայանացրել և ցույց տվել, թե ինչպես է անցկարել օրը։ Նա և ամուսինը՝ Էմիլը, ցատկում են կրակի վրայով։
Նրանց շուրջը հավաքված են հարազատներ, ովքեր եկել են շնորհավորելու և կիսելու զույգի ուրախությունը և ևս մեկ անգամ նրանց շնորհավորելու և բարի բախտ ու երջանկություն մաղթելու։ Հիշեցնենք, որ Սոնան և Էմիլը ամուսնացել են ամիսներ առաջ։
Զույգի հարսանիքը բավականաչափ քննարկվեց թե՛ բացասական և թե՛ դրական թեմատիկայում։ Սակայն հանրայնացված կադրերից կարելի է ենթադրել, որ հարսանյաց հանդեսը հիանալի է անցել և ամեն բան կազմակերպված էր գեղեցիկ և ճաշակով։
Մենք նույնպես շնորհավորում ենք զույգին և երջանկություն մաղթում։ Տեսանյութը, որտեղ նոր ամուսնացած զույգը ցատկում է կրակի վրայով, կարող եք դիտել վարը։