Սոնա Ռուբենյանը շատ նման է իր քրոջը․ երգչուհին նոր լուսանկար է հրապարակել

Սոնա Ռուբենյանը այն երգչուհիներից է, ում մասին խոսելիս առաջինը մտաբերում ենք հրաշալի ձայնն ու գրավիչ ժպիտը։ Երգչուհին առանձնանում է բոլորից ձայնի յուրահատուկ տոնայնությամբ , ուստի բազում ձայների մեջ հեշտ է տարբերել նրանը , բայց արդյո՞ք հեշտ է տարբերել նաև երգչուհուն , երբ նա կանգնած է նույնքան հմայիչ իր քրոջ կողքին։

Վերջերս Ռուբենյանը ֆեսյբուքյան իր էջում հրապարակել է իր և քրոջ՝ Մերիի գեղեցիկ լուսանկարը։ Երգչուհին և քույրն արտաքնապես շատ նման են իրար, այդ մասին մեկնաբանություններում նշում են նաև Սոնայի ընկերներն ու երկրպագուները, որոնք շատ ջերմ բարեմաղթանքներ են հղում քույրերին, հայտնում իրենց հիացմունքը։

Սոնա Ռուբենյանը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթար » հեռուստանախագծի հինգերորդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ Հանդիսատեսը սիրեց Ռուբենյանի անմիկանությունն ու անկեղծությունը, նրա կատարմամբ հնչող երգերը, հատկապես սիրվեց  «Մորս» երգը,որի խոսքի և երաժշտության հեղինակն է Էդգար Էլբակյան կրտսերը, երգը մշակել է հաղորդավար ,հումորիստ և երաժիշտ Գարիկ Պապոյանը։

Հուսանք, որ Սոնա Ռուբենյանը շատ շուտով կներկայանա նոր երգով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!