Սոնա Ռուբենյանը անասելի հուզիչ նոր երգ է ներկայացրել․ «Բաց վերք»

Արցախյան պայքարը մեզ տվել է հերոսների անուններ, որոնց մասին երկար ու անսպառ խոսելու նյութ կա։ Հերոսների մասին շատ են հյուսվում երգեր ու ստեղծագործություններ։ Նմանօրինակ մի գործ է ներկայացրել Սոնա Ռուբենյանը։

Նա այսօր նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը վերնագրված է «Բաց Վերք»։ Երգը նվիրված է անմահացած հրամանատար Նելսոն Հակոբջանյանի հիշատակին։ Նելսոն Հակոբջանյանը արցախյան պայքարին զինվորագրվել էր դեռ իննսունականներից, երբ նոր էր ավարտել դպրոցը։

Ն․ Հակոբջանյանը երկու զավակների հայր էր։ Երգի երաժշտության հեղինակը հենց Սոնա Ռուբենյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը։

Երգը մատուցվում է տեսահոլովակի միջոցով, որը ներկայացնում է հաղթական ու հերոսական ուղի անցած հրամանատարի կյանքի հետաքրքիր դրվագները։ Երգում խոսվում է քրոջական ապրումների, ցավի մասին։

Քրոջ ներսում մանկության ապրումներն են, հիշողություններ։ Երգն անասելի հուզիչ է։ Սոնա Ռուբենյանի ներկայացրած այս նոր գործը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!