Սոնան և Արա Մարտիրոսյանը նոր երգի պրեմիերա են ներկայացրել․ «Брат Мой»․ վայելեք

Հայկական էստրադայում նոր զուգերգ ։ Նոր երգի պրեմիերայով են հանդես եկելՍոնան և Արա Մարտիրոսյանը։ Զույգն առաջին անգամ չէ, որ միասնական աշխատանքով է հանդես գալիս։

Երգարվեստում այս երկու կարկառուն ներկայացուցիչները բավականին սիրված են հանրության կողմից։ Այս անգամ ներկայացրել են գեղեցիկ ստեղծագործություն՝ նվիրված եղբորը։ Երգը ռուսալեզու է և կոչվում «Брат Мой»։

Երաժշտության հեղինակը Արա Մարտիրոսյանն է, խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Վիգեն Վարդանովը։

Տեսահոլովակն ամբողջությամբ վառ գունավորմամբ ներկայացված բեմ է, որտեղ նվախումբն է, Սոնան և Արա Մարտիրոսյանը իրենց անզուգական կատարմամբ։ «Սեփական անձից առավել սիրում եմ ես քեզ, դու իմ հավատարիմ ընկեր, իմ ճակատագիր։

Չեմ վախենում քեզ հետ կրակից, ցավից․ կպաշտպանես սրտով և հոգով։ Ուրախ եմ լինել քոնը, դա միայն պատիվ է»,- ասվում է երգի բառերում։ Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: