Սողոմոնյան կղզիներում խոսում են ընդամենը 12 տառից բաղկացած լեզվով․ Բացահայտե՛նք աշխարհը

Սողոմոնյան կղզիներ անունը կրող պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Մելանեզիայում։ Հրաբխային ծագում ունեցող կղզեխումբը բաղկացած է 992 կղզուց, տարածքը 28․ 400 ք/կմ է։ Այստեղ ուժգին երկարաշարժերը հաճախակի բնույթ են կրում։ Երկրի մայրաքաղաքը Հոնիարան է։

Պետությունը հայտնի է նաև որպես «Կրիաների կղզի»։ Բանն այն է, որ այն գտնվում է կղզեխմբի մի հատվածում, որտեղ կրիաների հավագյուտ տեսակ է բնակվում։

Բավականին տևական ժամանակ Սողոմոնյան կղզիներում տարածված է եղել կանիբալիզմը (մարդակերությունը)։ Դեռևս 20-րդ դարասկզբին այնտեղ բնակվող ցեղերի մի մասը գնումների համար դիմաց շան ատամներով էր վճարում։

Անգամ մեր օրերում կղզեխմբի որոշակի հատվածներում բնակիչներն աստվածացնում և երկրպագում են շնաձկներին։

Այս կղզիներում խոսում են նաև ռոտոկաս լեզվով։ Այս լեզուն բաղկացած է 12 տառից։ Ուստի այն կարելի է անվանել աշխարհում ամենակարճ այբբենարարնն ունեցող լեզու։ Հավելենք նաև, որ կղզեխումբում գոյություն ունի 120 կենդանի լեզու։

Понравилась статья? Поделиться с друзьями: