Սոլովյովը հայերենով շնորհավորել է հայերին Զատկի առիթով

Ռուս հայտնի հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովը հայ հասարակության կողմից սիրված  և բավականաչափ ընդունելի հասարակական գործիչ է։ Սոլովյովի հայամետությունը բոլորին է հայտնի։

Նա հիանալիորեն տիրապետում է հայոց պատմությանը և բազմիցս է նշել իր սերն ու հարգանքը դեպի հայ ժողովուրդը։ Նա տարբեր առիթներով մշտապես նշում է, որ Հայաստանը հինավուրց երկիր է և իր պատմությամբ ու մշակույթով  մեծ հարգանքի է արժանի։

Իր հաղորդումների ժամանակ հայամետ հաղորդավարը բազմաթիվ անգամ վիճաբանությունների մեջ է ընկել այն բանի համար, որ հայկական պատմոյւթյունը, տարեգրությունը փորձել են աղավաղել և սխալ ներկայացնել։ Նման խնդրահարույց իրավիճակներ Սոլովյովի հաղորդումների ժամանակ շատ անգամներ ստեղծել են Ադրբեջանի ներկայացուցիչները։

Հաղորդավարը նման իրավիճակներում արագորեն կասեցնում է սխալ տեղեկության բարձրաձայնումը՝ իրեն հատուկ խիստ տոնով։  Այս ամենի հետ կապված ադրբեջանական ներկայացուցիչների կողմից շատ անգամ է թիրախավորվել ռուս հաղորդավարը, սակայն Սոլովյովը մշտապես նշում է, որ ճշմարտությունից չես փախչի։

Զատկի տոնի հետ կապված Սոլովյովը առիթը բաց չի թողել և իր սոցհարթակում  շնորհավորել է հայերին օրվա հետ կապված, ընդ որում՝ նա դա արել է հայերեն լեզվով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!