Սնկով և սպանախով արիշտա․ պատրաստեք և վայելեք այս անմահական ուտեստը

Եվ ահա կրկին անսահման համեղ մի բաղադրատոմս ենք բերել։ Իտալական սպագետտին, իհարկե, համեղ է, սակայն ինչ կասեք  արիշտայի մասին․ այն ուղղակի անմահական է։

Իսկ եթե պատրաստեք հենց այս բաղադրատոմսով, համից ուղղակի չեք կշտանա։ Այս բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Ֆուդբլոգերն այս անգամ ներկայացրել է արիշտան սպանախի և սնկի հետ։

Այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

1 կապ սպանախ

300 գ թարմ շամպինյոն

300 գ արիշտա

50 գ կարագ կամ բուսայուղ

Աղ, սև պղպեղ

Իսկ այժմ պատրաստման մասին․

Մանրացված սունկը տապակել բուսայուղի կամ կարագի մեջ մոտավորապես տասը րոպե։ Ապա արդեն կարմրած սնկին միացնել սպանախը և փակ կափարիչով եփել մի քնաի րոպե։

Հավելել խաշված արիշատն, աղ և պղպեղ անել, լավ խառնել և վերջ։ Ահա և համեղ, հագեցնող  ընթրիքը պատրաստ է։ Կարող եք վայելել։ Բարի ախորժակ և պատրաստման բարի ընթացք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!