«Սյունիքով միջանցքի տրամադրումը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի վերջի սկիզբն է»․ Հովհաննես Մանուկյան

Սյունիքի շուրջ զարգացումներն ահագնանում ու թուլանում են։ Թվում է, կարելի է հուսադրվել, սակայն գալիս է նորից մի պահ, որ բոլոր հույսերը հազարերորդ անգամ փշրվում են։ Դեռ երեկվանից ակտիվորեն  շրջանառվում է լուրը, ըստ որի՝ հայկական կողմը բանակցությունների արդյունքում շահեկան դիրքում է։

Սակայն Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ հայտնել է, որ ԱԽ նիստի իր ելույթից հետո հայ — ադրբեջանական սահմանին լարվածություն է նկատվում։ Արդեն հինգ օր է վերոնշյալ խնդրի շուրջ իրենց տեսակատները, մոտեցումներն ու վերլուծություններն  են հայտնում քաղաքական մի շարք ներկայացուցիչներ։

Հովհաննես Մանուկյանը, ով նախկինում եղել է Արդարադատության նախարար, սոցիալական հարթակում գրառում է կատարել, որտեղ իր կարծիքն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ։ Նա գրել է, որ Սյունիքով միջանցք կամ որևէ կարգավյճակով ճանապարհի տրամադրումը Հայաստանի վերջն է։ Նա գտնում է, որ դա կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի վերջը։

Նա մասնավորապես նշել է, որ եթե Ռուսաստանի քաղաքական գործիչներն ի զորու չեն այս ամենն ըմբռնելու, նշանակում է բզկտված են և դա իրենց գործն է։ Ընդգծել է, որ Սյունիքով միջանցք չտրամադրելը բխում է նաև Ռուսաստանի ռազմավարական շահերից։

«Եվ եթե սա է մեր դարավոր բարեկամության գինը կամ նույնիսկ մեր «անվտանգության» գինը, ապա վստահաբար  այդ գինը վճարվելիք չէ»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!