Սյուզան Մարգարյանը և Ալլա Լևոնյանը միասին կատարում են Արթուր Գրիգորիչի երգերից մեկը․ տեսանյութ

Վերջերս համացանցային հարթակներում Սյուզան Մարգարյանը որոշակի ակտիվություն է սկսել ցուցաբերել։ Երգչուհին այս անգամ մի ուշագրավ տեսանյութով է կիսվել։

Նա ցույց է տվել, թե ինչպես են Ալլա Լևոնյանի հետ երգում Արթուր Գրիգորյանի երգերից մեկը։ Նրանց կատարման մեջ յուրօրինակ հուզմունք է նկատվում և անգամ կարոտ իրենց ավագ ընկերոջ նկատմամբ։

Սյուզանը հանրայնացված տեսանյութին  կից գրել է, որ մշտապես երգելու են և հիշելու Արթուր Գրիգորիչին և նրա երգերը։ Երգչուհին մասնավորապես գրել է․ «Միշտ հիշելու ենք ընկերոջս՝ Արթուր Գրիգորյանի հիասքանչ երգերը…»։

Տեսանյութից կարելի է ենթադրել, որ Սյուզանը և Ալլան հյուր են եղել մտերիմներից մեկի տանը և երգը կատարել են արդեն հրաժեշտի պահին։ Մեկնաբանություններում Սյուզանի հետևորդները նշել են, որ հրաշալի կերպով են զգում երգը և հաճելի է լսել։


Ավել վաղ Սյուզանն իր սոցհարթակում խոր ափսոսանք էր հայտնել իր ընկերոջ, հարազատի մահվան կապակցությամբ։ Տեսանյութը ներկայացնում ենք կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!