Թուրքական խոհանոցը հայտնի է ամբողջ աշխարհին իր համեղ և բուրավետ ուտեստներով: Այսօր ձեզ ենք առաջարկում հիանալի մի ուտեստ ՝ սմբուկը մսի ֆարշով: Այն հիանալի է նախատեսված ընտանեկան ընթրիքի համար կամ ընկերական հավաքների ժամանակ՝ մեկ գավաթ գինով:
Փորձեք այն պատրաստել գոնե մեկ անգամ և այն կդառնա ձեր ընտանիքի սիրելի ուտեստը:
Սմբուկը թուրքական ձևով
Բաղադրիչներ
- 3 սմբուկ
- 400 գր. մսի ֆարշ
- 1 սոխ
- 2 լոլիկ
- 1 տոմատի հյութ
- 1 բուլղարական պղպեղ
- 2 պճեղ սխտոր
- աղն ըստ ճաշակի
- թարմ աղացած սև բիբար
- 1 պտղունց չորացրած անանուխ
- 1 պտղունց չորացրած օրեգանո
- 3 ճյուղ մաղադանոս
- 2 ճյուղ կանաճ սոխ
- 2 ճ/գ բուսական յուղ
Պատրաստումը
Լվացեք սմբուկները և կտրեք դրանք շրջանակաձև՝ 1-1,5 սմ հաստությամբ:
Աղ արեք այն և թողեք մնա 20 րոպե, որպեսզի հյութը դուրս տա: Չորացրեք անձեռոցիկով սմբուկը:
Մանրացրեք սոխը, կեսն ավելացրեք ֆարշին, աղ արեք և համեմեք պղպեղով:
Այժմ անհրաժեշտ է պատրաստել սոուսը: Դրա համար սոխի երկրորդ կեսը 3 րոպե տապակեք բուսական յուղով:
Լոլիկը կտրեք խաչաձև լցրեք վրան եռացրած ջուր և մաքրեք կեղևը: Այնուհետև խորանարդաձև կտրտեք բուլղարական պղպեղի հետ:
Տապակի մեջ ավելացրեք սոխը , ապա, կտրտած լոլիկն ու պղպեղը: Տապակեք բանջարեղենը ևս 7 րոպե, համեմեք աղով, պղպեղով և հասցրեք այն եռման աստիճան:
Ջեռոցի տապակը յուղով պատեք և հերթով շրջանաձև դրեք սմբուկը, ապա ֆարշը:
Ավելացրեք մի պտղունց չոր անանուխը, օրեգանոն, մանր կտրտած մաղադանոսը և տապակեք ևս 3 րոպե:
Ապա լցրեք վրան սոուս: Ուտեստը պետք է եփել ջեռոցում 45 րոպե՝ 180 աստիճան ջերմությամբ:
Հանեք ուտեստը ջեռոցից, լցրեք վրան կտրտած սոխ և սխտոր:
Ահա: Բուրավետ և անհավանական համեղ թուրքական խոհանոցի ուտեստը պատրաստ է: Այն հիանալի կերպով կարող եք համատեղել և մատուցել սպագետիի, բրնձի և անգամ կարտոֆիլի հետ:
Զարմացրեք այսօր ձեր մտերիմներին այս ախորժելի ուտեստով: