Սկսվել է զոհված զինծառայողներին հատուցում տրամադրելու գործընթացները։ Նաև աջակցություն լինելու է հաշմանդամներին։ Իհարկե, «հատուցում։ բառը վերապահումով է պետք օգտագործել, քանզի կյանքն անհատուցելի է․․․Բայց և անհրաժեշտ է օգնել ընտանիքներին։
Պրոցեսը երեկվանից է սկսվել, բայց ծավալն աշխատանքի շատ է, ուստի համակարգման բազում հարցեր կլինեն դեռ, բայց արագորեն պետք է լուծվեն։ Համակարգումը պետք է դառնա համայնքային, ընդգրկված կլինեն քաղաքապետարաններն ու մարզպետները։ Մեծ աշխատանք ունեն անելու իրավաբանները։
Նախ և առաջ պետք է փաստաթղթային փուլը սկսվի, որպեսզի օրինականացված լինի ամենը։ Կգործեն «թեժ» գծեր, որտեղ հարցումներին պատասխաններ կտրվեն, որոնք կհամակարգվեն արդեն թաղապետարանների կողմից։ 105 համարն է գործելու, բայց ընթացքում ևս կավելանան թեժ գծերն։
Իրավական մասում ընդգրկվելու են նաև կամավոր իրավաբաններ, որոնք կօգնեն համակարգման աշխատանքներին, քանզի այդ առումով հսկայական աշխատելու բան կա։ Եվ գուցե այլ ռեսուրսների ներգրավման հարց առաջանա, որև ընթացքում ևս կարվի։