Սկեսուրիս հետ վիճել եմ, տակը չեմ մնացել․ Մարիամ Մելիքյանը բացառիկ մանրամասներ է պատմել իր ընտանեկան կյանքից, սկսուրի և սկեսրայրի հետ հարաբերություններից

Երբ հանրությունն իմացավ Մարիամ Մելիքյանի ամուսնության և արտասահման տեղափոխվելու մասին, սկսեց անխնա քննադատել նրան, քանի որ լուրեր տարածվեցին, որ Մարիամը թուրք երիտասարդի հետ է կյանքը կապել՝ տեղափոխվելով Թուրքիա։

Հետո Մարիամը նշեց, թե իր ամուսինն իրականում քուրդ է։ Նա սկզբնական շրջանում քիչ էր խոսում ընտանեկան հարաբերությունների, ամուսնու ծնողների հետ ունեցած անձնային հարաբերությունների մասին։ Խոսելիս Մարիամը հաճախ էր գովաբանում սկեսուրին։

Վերջերս կազմակերպած հարցերի ու պատասխանների շրջանակում Մարիամն ավելի անկեղծ է գտնվել՝ բացելով ընտանեկան կյանքի մասին որոշ փակագծեր։

Մարիամն անկեղծորեն խոստովանել է, որ ինքն ամենևին էլ հնազանդ ու խելոք հարսիկ չէ, ինչպես կարելի է ենթադրել։ Նա իր ամուսնական կյանքի ընթացքում կոնֆլիկտներ է ունեցել սկեսուր և սկեսրայրի հետ։

Մարիամը չի էլ ժխտել, որ անհրաժեշտության դեպքում նաև պատասխանել է ամուսնու ծնողներին, պատասխանները եղել են կտրուկ և կոպտորեն։ Եղել են նաև օրեր, որ նա նույնիսկ տանն էլ չի մնացել։ Մարիամի սկեսուրը քրդուհի է։ Նա հայերեն չգիտի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!