Սիրտս տակնուվրա է լինում․ Աստղիկ Ալավերդյանը պատմել է որդու վիրահատության մասին

Սիրված դերասանուհի Աստղիկ Ալավերդյանի ավագ զավակը՝ Մոնթեն, այսօր վիրահատության է ենթարկվել։ Աստղիկն իր հարթակում տեղեկացրել է, որ որդու վիրահատությունը նշիկների և ադենոիդների հատվածում է։

Նա Մոնթեի հիվանդասենյակից լուսանկարներ է տեղադրել՝ գրելով, որ վստահ է Մոնթեին վիրահատել պատրաստվող բժիշկների պրոֆեսիոնալիզմի մեջ։ Սակայն նա ամեն դեպքում խիստ անհանգիստ է և սիրտը տակնուվրա է լինում։

Ավելի ուշ Աստղիկը տեղեկացրել է, որ Մոնթեի վիրահատությունը լավ է անցել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր անհանգստացողներին՝ նշելով, որ այդ ընթացքում ավելի քան չորս հարյուր նամակ է ստացել։ Աստղիկին ճանաչող և չճանաչող շատերը հետաքրքրվել են Մոնթեի առողջական վիճակում։

Աստղիկը պատմում է նաև, որ երբ Մոնթեն արթնացել է կոմայից, նա ցանկացել է պաղպաղակ ուտել։ Դեռ մինչ վիրահատությունը Մոնթեն դասընկերներին պատմել է իր առաջիկա վիրահատության մասին՝ ասելով, որ հետո պիտի պաղպաղակ ուտի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!