Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը սպասում է իր առաջնեկին։ Երջանկության սպասումը անհամբեր է դարձրել նրան։ Նա գտնվում է հղիության վերջին ամիսներում և անհամբերությունից նրա սիրտը թրթռում է։
Այս անգամ Քրիկստինան ցույց է տվել բալիկի համար կատարած գնումներից մի գեղեցիկ, փոքրիկ, նուրբ աքսեսուար։ Նա լուսանկարվել է ապագա բալիկի կոշիկները ձեռքին։
Լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Սիրտս շա՜տ արագ է բաբախում․․․»։ Հետևորդները Քրիստինայի հրապարակումը հավանումների են արժանացրել և ակտիվ մեկնաբանել, որտեղ շատերն են նշել, որ հղիությունն անչափ սազում է նրան, ապա քաջալերել են սիրելի դերասանուհուն և բարի ազատում մաղթել։
Քրիստինային առաջարկել են վայելել ամեն վայրկյանը, քանի որ շատ շուտով այդ երջանիկ վայրկյանները կավարտվեն և կդառնան հիշողություններ։
Մայրությունն այս աշխարհում կնոջ առաքելությունն է և դրանից գեղեցիկ երևույթ և զգացողություն յուրաքանչյուր կնոջ կյանքում լինել չի կարող։