Անահիտ Սիմոնյանը, որ միանգամից երկու ասպարեզներում է կարողանում հաջողել, հանդես է եկել մի սրտառուչ երգի կատարմամբ, որը ստեղծվել է ավելի քան առասուն տարի առաջ։ Երգը վերնագրված է «Սիրտս ինչպես»։
Այն նվիրված է Հայաստանին և երգում է հայրենիքի դժվար ու ծանր օրերի մասին, որոնց պատճառով հայրենասեր հայորդու սիրտը չի կարողանում ուրախանալ։ Անահիտը շատ գեղեցիկ է կատարում այս ստեղծագործությունը։
Հատկանշական է, որ Անահիտն այս երգը կատարել և տեսահոլովակով հանդես է եկել նախորդ տարվա ձմռանը, երբ նոր էր ավարտվել պատերազմը և շատ թարմ էր արհավիրքի աղետալի վերքերը, որոնք մինչ այժմ էլ դեռ չեն բուժվում։ Տեսահոլովակը առկա տրամադրություններին համապատասխանող մռայլ գույների մեջ է։
Անահիտի կատարմամբ այս հուզառատ ու սրտառուչ կատարումը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։ Հիշեցնենք, որ ստեղծագործությունը ժամանակին հնչել է Արաքսյա Վարդերեսյանի կատարմամբ և շատ սիրվել է։